ՀՀ ԱԻ նախարարություն փետրվարի 1-ին, ժամը 03.47-ին տեղեկություն է ստացվել, որ Որոտանից Գորիս քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայրից քիչ հեռու նկատել է արգելափակված ավտոմեքենաները:
Դեպքի վայր է մոտեցել «Գորիսի» ՃՇՇ-ի «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը:

 

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսֆագեն» մակնիշի 35 OV 734 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Ա. Բ.) և «Օպել վեկտրա» մակնիշի 35 NO 372 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Ն. Խ.):