Մադրիդի «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման նախագիծը ներկայացրել են GMP Arquitectos և L35 Ribas ընկերությունները:

«Ցանկանում ենք «Սանտիագո Բերնաբեուն» դարձնել աշխարհի լավագույն մարզադաշտը՝ առավելագույն հարմարավետությամբ: Սա յուրօրինակ մարզադաշտ է լինելու»,- մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2017թ-ին: