Հետաքրքիր իրադարձության հանդիպեցինք` համացանքը փորփրելիս: Տարատեսակ ծառայություններ և անշարժ գույքի առքուվաճառք առաջարկող կայքերից մեկում հայտարարություն է տարածել ոչ ավել, ոչ պակաս Երևանի պետական համալսարանը' բարձրագույն կրթօջախին ոչ հարիր բովանդակությամբ:

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ունեցող ԵՊՀ-ն, պարզվում է, ունի նաև կից գործող ստուդիա, որը հայտարարում է ընդունելություն լրագրողների, օպերատորների և մոնտաժողների համար: Առավել տարօրինակ է հայտարարության երկրորդ մասը' աշխատանքային փորձը պարտադիր է: Այժմ հարց է ծագում' ԵՊՀ-ին կից բացված ստուդիային ուսանողնե՞ր են պետք, թե՞ աշխատակիցներ:

 

Ընդունելություն սովորաբար հայտարարում են ուսանողների համար, իսկ աշխատանքի, որպես կանոն, հրավիրում են: Եվ սա դեռ միակ այս խնդրի մութ կողմը չէ. ինչու՞ պետք է Մայր ԲՈՒՀ-ը իր ընդունելությունների մասին իրազեկի նմանատիպ կայքերում, նմանատիպ տարօրինակ բովանդակությամբ, երբ ունի հսկայական աշխատակազմ և պաշտոնական աղբյուրներով իր ընդունելությունները հայտարարելու բոլոր ռեսուրսները:

 

Ի վերջո, գոնե մեկը չկա՞ր այդ համալսարանում, որ հստակեցներ' պահանջվում են աշխատանքային փորձով ուսանողնե՞ր, թե աշխատակիցներ...