Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր կանցնի աշխատանքի՝ շնչառության հետ կապված հիվանդությունից հետո: Այս մասին հայտնում է Ria Украинская правда-ն:

 

«Բժշկական հատուկ կուրս անցնելուց հետո Վիկտոր Յանուկովիչն իրեն լավ է զգում և նրա առողջական վիճակը բավարար է գնահատվում:

 

Նախագահը պատրաստվում է աշխատանքի վերադառնալ»,- ասել է բժշկական հարցերով պետական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Օրդան:

 

Հիշեցենք, որ հունվարի 30-ին Յանուկովիչը հիվանդանոց էր տեղափոխվել սուր շնչառական հիվանդության ախտանիշով: