«Մասս-մեդիա համակարգերի» (ՄՄՀ) նախագահ Վլադիմիր Խանումյանը կնշանակվի «Գազրոմ-մեդիայի» գլխավոր տնօրենի տեղակալ: Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը:

 

«Մասս-մեդիա համակարգերի» տնօրենների խորհուրդը հունվարի 31-ին ընդունել է նրա պաշտոնաթողությունը: Դրա նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆինանսների և ներդրումների գծով փոխտնօրեն Գրիգորի Սուխովը:

 

«Գազպրոմ-մեդիայում» Խանումյանը պատասխանատու կլինի ամենից առաջ «Ժամանցային ՏՎ»-ի և կոնտենտային մյուս ստորաբաժանումների մի մասի համար: Անցյալ տարվա վերջին «Գազպրոմ-մեդիան» համաձայնություն է ձեռք բերել «Ինտերռոսից» «Պրոֆմեդիա» հոլդինգը գնելու շուրջը, այս գործարքը պետք է փակվի մինչև մարտի սկիզբը: «Պրոֆմեդիան» ունի երեք հեռուստաալիք՝ «Պյատնիցան», «ՏՎ-3»-ը և «22»-ը: Ամենայն հավանականությամբ դրանք կմիավորվեն «ժամանացային ՏՎ» բլոկում՝ ՏՆՏ-ի հետ մեկտեղ: ՆՏՎ ալիքը, որի սեփականատերը նույնպես «Գազպրոմ-մեդիան» է, այս բլոկի մեջ չի մտնի:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Խանումյանը շուկային հայտնի է ՍՏՍ Media-ում աշխատանքից: 1996 թվականին նա դարձել Է «ՍՏՍ-Մոսկվա» ալիքի առևտրային տնօրենը, 2004 թվականին՝ ՍՏՍ Media-ի գործադիր տնօրենը: 2008 թվականին նա ընկերությունից հեռացել է Ալեքսանդր Ռոդնյանսկիի հետ և նրա հետ էլ 2009-2010 թվականներին կառավարել «Ազգային մեդիախմբի» ալիքները («ՌԵՆ ՏՎ-ն» և «5-րդ ալիքը»): Խանումյանը ՄՄՀ է եկել 2012 թվականի ամռանը՝ որպես ընկերության առաջին փոխնախագահ, իսկ մեկ տարի անց դարձել է նախագահ: