ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում փետրվարի 3-ին քննվող քրեական գործով Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռ անալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: