Դոնեցկի «Մետալուրգը» ուսումնամարզական հավաքի է մեկնել Թուրքիա՝ Անթալիա: Թիմի կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մետալուրգը» երկրորդ ուսումնամարզական հավաքին մեկնել է 25 ֆուտբոլիստներով:

Հավաքի շրջանակներում դոնեցկյան ակումբը ընկերական հանդիպում կանցկացնի «Ռոտորի» հետ:

Երկրորդ խաղաշրջանից առաջ դոնեցկցիները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը և իր ակտիվում ունի 26 միավոր: