Հանրապետության տարածքում փետրվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 6-8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, քամին հյուսիս-արևելյան' 5-10մ/վրկ արագությամբ:

 

Երևանում փետրվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի -4 աստիճան, փետրվարի 6-ին' -2, փետրվարի 7-ին' +2, փետրվարի 8-ին' +4 աստիճան: