Արևմուտքի երկրները պետք է դադարեցնեն միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին: Այդ մասին տեղեկացնում Է ՌԴ ԱԳ նախարարության մարդու իրավունքների լիազոր Կոնստանտին Դոլգովը:

 

Նախօրյակին ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում խիստ անհանգստացած են Ուկրաինայում իրադրությունն Էլ ավելի շիկացնելու երկրի ընդդիմադիր ուժերի ձգտումից:

 

«Ընդդիմության առաջնորդներից մեկը հրապարակավ ուկրաինացի քաղաքացիներին կոչ է արել նույնիսկ ստեղծել ինչ-որ «աշխարհազորի դրուժինաներ»: Տարակուսանք է առաջացնում, որ նման կարգի սադրիչ քայլերը ձեռնարկվում են արևմտյան պետությունների ներկայացուցիչների հետ ընդդիմության առաջնորդների՝ օրերս Մյունխենում կայացած շփումներից անմիջապես հետո»,-նշել է Դոլգովը: