Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցների ջրամատակարարումը կդադարեցվի:

 

Վթարային աշխատանքների հետ կապված, փետրվարի 5-ին' ժամը 10.00-ից մինչև փետրվարի 6-ը' ժամը 10.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

 

«Երևան Ջուր» ընկերություն