Արարատի մարզի Շահումյան գյուղի Վ. Հակոբյան փողոցի տներից մեկում փետրվարի 6-ին' ժամը 02.15-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացել է ժամը 02.37-ին, մարվել՝ 02.55-ին: Այրվել է տան ննջասենյակը՝ գույքով (25 քմ): Հրշեջ-փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1964թ. ծնված Հ. Ս.-ի կիսաայրված դին: