Փետրվարի 5-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն:

 

***


Փետրվարի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Սարալանջ գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց' ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին:

 

Կատարվում է քննություն: