ՌԴ կառավարության որոշմամբ, փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ մերձքաղաքային գնացքները իրենց ուղեւորներին կսպասարկեն անվճար' մինչեւ փետրվարի 23-ի ժամը 23.59-ը:

 

Ինչպես տեղեկացնում Է gazeta.ru կայքը, 38 ճեպընթաց եւ 8 բարձրակարգ գնացքներ կապահովեն ուղեւորների տեղափոխումը դեպի Ադլեր եւ օդանավակայան, Օլիմպիական զբոսայգի, Կրասնայա Պոլյանա եւ հակառակ ուղղություններով:

 

Նախատեվում Է, որ օրական կկատարվի 413 ուղերթ, 1 ժամում այս կամ այն ուղղությամբ կտեղափոխվի միջին հաշվով 7 հազար ուղեւոր: