Դիարբեքիրում գտնվող ռազմական զորանոցներից մեկի տարածքում իրականացված շինարարական աշխատանքների հետևանքով հայտնաբերվել են 6 գերեզմաններ և մարդկային ոսկորներ:

 

Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Փորձագետները հայտնել են, որ դեռևս չեն կարող ասել, թե որ ժամանակաշրջանին են պատկանում գերեզմաններն ու մարդկային ոսկորները, սակայն հաշվի առնելով մարդկանց թաղված դիրքը' նրանք ենթադրել են, որ գերեզմանները պատկանել են մուսուլմաններին: Նշվում է, որ զորանոցի տարածքում շարունակվելու են աշխատանքները, իսկ գտածոներից որոշները կարող են տեղափոխվել թանգարան: