Թուրքիայում համացանցից օգտվելու վերաբերյալ ընդունած նոր օրենքը դժգոհություն և մտահոգություն է առաջացրել միջազգային կառույցների շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» պարբերականը:

 

Շուլցը նոր օրենքը որակել է իբրև հետընթաց քայլ, որը կվնասի նաև Թուրքիայում մամուլի ազատությանը:

 

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, անդրադառնալով նոր օրենքին, Twitter-ի իր էջում գրել է. «Թուրքիայում ընդունված ինտերնետային օրենքը լուրջ անհանգստություններ է առաջացնում»:

 

Համացանցի վերաբերյալ օրենքին անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային մամուլում: Այնպիսի լրատվամիջոցներն, ինչպիսիք են Reuters-ը, BBC-ն, AFP-ն, իտալական Corriere Della Sera-ն, իրենց հրապարակումներում նշել են, որ այսպիսի օրենքով Թուրքիան լռեցրել է համացանցը: