Փետրվարի 8-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել' 07.19-ին:
Ամբողջությամբ այրվել են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և սրահի գույքը' մասնակի: