Թուրքիայի Զինված ուժերի ռազմական մեքենան Վանում վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Սարայ գավառի Քարահիսար գյուղի մոտակայքում:

 

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: Զինվորական մեքենայի վթարվելու արդյունքում մահացել է երեք զինվոր, ևս 18-ը' վիրավորվել են:

 

Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: