Փետրվարի 8-ին' ժամը 20.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 LV569 (վարորդ՝ Ա. Մ.) և «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 33DՍ628 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Է.) ավտոմեքենաները, ինչից Ա.Էլբակյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: