ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 9-ին' ժամը 05.03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վ.Վաղարշյան փողոցի թիվ 12 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.32-ին, մարվել' 05.48-ին: «Հայ ավետարանական եկեղեցուն» պատկանող շինությունում, այրվել է նախասրահը՝ 10քմ և խոհանոցի դռները: