Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակն իր ազդեցությունը կթողնի ողջ աշխարհի վրա: Այս մասին հայտնում է Грузия online-ը՝ վկայակոչելով Կիևի պատրիարքության մամլո ծառայությանը:

 

«Ուկրաինան մեծ և հարուստ երկիր է, Վրաստանը' փոքր: Մեզ համար Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները շատ կարևոր են: Այս արդար պայքարն ու ազատության ձգտումը կազդի թե′ Ադրբեջանի, թե′ Հայաստանի, թե′ Մոլդովայի և թե′ Ռուսաստանի վրա»,-ասել է Սաակաշվիլին:

 

Սահակաշվիլին նաև ընդգծել է, որ կգա ժամանակ, երբ պատմության մեջ կասվի, որ ռուսական կայսրությունը դադարեցրեց իր գոյությունը Կիևի Մայդանում: