Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հատվածների ջրամատակարարումը որոշ ժամանակով կդադարեցվի: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված' փետրվարի 12-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Պարոնյան փողոցի 28, 28/1 համարների և Կոնդ թաղամասի՝ ամբողջությամբ ջրամատակարարումը: