Թուրքիան իր զինված ուժերի գլխավոր շտաբի և ներքին գործերի նախարարության վերահսկողության տակ Հայաստանի և Իրանի հետ սահմանակից տարածքներն ականազերծելու նախագիծ է սկսել իրագործել: Այս մասին հայտնում է թուրքական «Akcam» թերթը:

 

Եվրամիության աջակցությամբ իրագործվող այդ ծրագրի շրջանակում Թուրքիան նախատեսում է 2014թ. Հայաստանի և Իրանի հետ սահմանին տեղակայել սահմանային վերահսկողության ժամանակակից սարքավորումներ:

 

«Առանց ականների Թուրքիա. նախաձեռնություն» կազմակերպությունն ավելի վաղ հրապարակված զեկույցում նշել էր, որ 2009թ. դրությամբ' Թուրքիայի ականապատ տարածքներում մոտ 1 մլն ական կա:

 

Նախագծի արժեքը կազմում է 52 մլն 450 հազար եվրո, որի 75 տոկոսը կհատկացնի ԵՄ-ն, իսկ մնացած մասը' Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

 

Թերթը ենթադրել է, որ հնարավոր է մոտ ժամանակում բացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: