Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 8-ին' ժամը 12.40-ին, 1984թ. ծնված Լևոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հարթափող հրացան: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: