Մաքսային միութանն անդամակցումը լայնածավալ գործընթաց է, եւ այդ կառույցի վերաբերյալ լուսաբանումները շատ կարեւոր են, առաջին հերթին, հասարակության եւ նրա տեղեկացվածությունը բարձրացնելու համար: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլնիկինը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «Հայաստանը Մաքսային միությունում. անշր ջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսի ժամանակ կարեւորեց պատգամավորի աշխատանքը' հավելելով, որ գիրքը կօգնի հասարակության լայն զանգվածներին տեղեկանալու կառույցի գործունեության մասին:

 

Դեսպանը նշեց, որ հայկական ԶԼՄ-ները տարբեր կերպ են լուսաբանում Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացը, իսկ օբյեկտիվ լուսաբանման համար պետք է այդ գործընթացի, ընդհանրապես, Մաքսային միության մասին խոսել շատ եւ մանրամասն ներկայացնել դրույթները:

 

Արտաշես Գեղամյանի «Հայաստանը Մաքսային միությունում. անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» ժողովածուն ընդգրկում է Մաքսային միության վերաբերյալ պատգամավորի 2013 թվականի բոլոր հրապարակային ելույթները, հոդվածներն ու հարցազրույցները:

 

Մաքսային միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամագրվել Մաքսային միությանը: Վերջերս կողմերը հրապարակեցին Հայաստանի անդամակցության համար նախատեսված ճանապարհային քարտեզը: