ԳԱԼԱ Ավիավթարի արդյունքում 119 մարդ է զոհվել Ալժիրի արևելքում, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

 

Նախնական տվյալներով' Ումմ-էլ-Բավակիի շրջանում վթարի է ենթարկվել «Իլյուշին» մակնիշի ռազմատրանսպորտային ինքնաթիռը:

 

Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռը թռչել է Վարկալա նահանգից երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կոնստանտին քաղաքի օդանավակայան:

 

Միջադեպից այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: