«Քամհուդ» եւ «Ալագյազ» ուսումնավարժական համալիրներում սկսվել են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի վաշտային տակտիկական վարժանքները՝ մարտական հրաձգությամբ: Ինչպես տեղեկացրնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսումնական միջոցառումներին մասնակցում են 600-ից ավելի զինծառայողներ եւ մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային եւ հատուկ ստորաբաժանումների շուրջ 200 միավոր զրահատանկային, ավտոմոբիլային ու ռազմական հատուկ տեխնիկա:

 

Վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն Է դարձվելու գործողությունների իրականացմանը բարձրլեռնային պայմաններում, փոխգործակցության կազմակերպմանն ու պահպանմանը, անհատական ու խմբային առաջադրանքների կատարման հմտությունների կատարելագործմանը:

 

«Զինծառայողները ձեռք կբերեն պլանավորման եւ ուժերի կիրառման լավ վորձառություն,- ընդգծել Է ռազմակայանի հրամանատարը:- Ձմռանը լեռնային պայմաններում առաջադրանքների կատարումը որոշակի առանձնահատկություններ ունի, պահանջում Է հմտություն եւ տարեբր հնարքների կատարում»:

 

Ուսուցման ձմեռային տարեշրջանում զորախումբը պլանավորում Է անցկացնել 20-ից ավելի տակտիկական վարժանքներ, ներառյալ գիշերային ժամերին: