Լոնդոնի Քինգս Քոլեջ համալսարանին կից Հոգեբուժության ինստիտուտի գիտնականները գտել են մարդու հանճարեղության գենը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Գենի բարձր ակտիվությունը, որը հայտնի է որպես NPTN և որը պատասխանատու է գլխուղեղի գորշ նյութի խտության համար, հանգեցնում է մարդու մտավոր գործունեության ակտիվացման և ավելի զգալի մտածողական ընդունակությունների:

«Կարելի է ասել այն մասին, որ հանճարեղությունը կախված է այդ գենի աշխատանքի առանձնահատկություններից»,- ընդգծել է աշխատանքների ղեկավար Սլվանա Դեզիվիերը:

«Մեր հետազոտությունների նպատակը եղել է այն, որ փորձենք գտնել մարդկանց մտավոր ներուժերի տարբերությունների պատճառը: Մենք հայտնաբերել ենք, որ դա կախված է այն բանից, թե ինչ կերպ է տեղի ունենում տեղեկատվության փոխանակումը նեյրոնների միջև»,-ավելացրել է ղեկավարը:

«Հանճարեղությունը, փաստորեն, իրենից ներկայացնում է գլխուղեղի՝ հաղորդակցման և տեղեկատվության մշակման ունակությունը»,- եզրափակել է նա: