Փետրվարի 13-ին' ժամը 13.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի նրբանցքի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ:

 

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Ճամփեզրին հայտնաբերվել է ժանգոտած «Ֆ-1» տեսակի նռնակ, որը տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժին: