Կոտայքի մարզի Գառնի գյուղում փետրվարի 13-ին' ժամը 22.09-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 33 ՕՕ 670 և «ԿամԱԶ» մակնիշի 29 UL 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1981թ. ծնված Ա. Ռ., 1957. ծնված Ս. Ռ. և 1985 թ. ծնված Ժ. Ս.-ն, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողճական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: