ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 14-ին աշխատանքային ընթացակարգով քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը:

 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ոստիկանության ու քննչական մարմինների ներկայացուցիչներ: Հրայր Թովմասյանը նշել է, որ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի ընդունման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը եւ մեծացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը: ՀՀ քննչական կոմիտեն նախատեսվում է կազմավորել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա:

 

Հանձնաժողովի անդամները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին են ներկայացել իրենց առաջարկներն ու դիտողությունները, երկուստեք ներկայացվել են ընդունելի ձեւակերպումները:

 

Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ կքննարկվի հանձնաժողովի հերթական՝ փետրվարի 21-ի նիստում: