shamshyan.com-ի փոխանցմամբ'փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում, բախվել են УАЗ մակնիշի 31 ՍՍ 288 համարանիշի և մեկ այլ УАЗ մակնիշի 57 ՏՍ 938 համարանիշի ավտոմեքենանները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ներից մեկը գլխիվայր շրջել է: Քաղաքացիների օգնությամբ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Առավել մանրամասն' սկզբնաղբյուր կայքում