Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի քիչ առաջ ավարտված նիստում չի քննարկվել ՀՀ վարչապետին ու կառավարությանն ԱԺ չորս ընդդիմադիր կուսակցությունների կողմից անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնանախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ անկախ չորս իշխանական ուժերի օրակարգից, ՀՀԿ-ն էլ ունի իր օրակարգը, և այնտեղ կառավարությանը անվստահություն հայտնելու հարց չկա և չի լինի:

Շարմազանովի խոսքով' կառավարությանը անվտահություն հայտնելուն զուգահեռ քաղաքական վերոնշյալ ուժերը պետք է ներկայացնեին ստվերային կառավարություն, իսկ հասարակությանը հայտնեին, թե ով է իրենց պատկերացրած վարչապետը, ինչն իրենք չեն արել: «Այս քննարկումները չեն կարող հանգեցնել լուրջ արդյունքների, քանի որ առաջին անգամ չէ, որ ոչ իշխանական ուժերը դեմ են քվեարկում կառավարության որևէ օրիանգծի կամ քննադատում վարչապետին: Այս հարցում հստակ է ՀՀԿ-ի դիրքորոշումը. վարչապետը շարունակելու է կառավարել»,- ասաց Էդուարդ Շար մազանովը: