Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը կհրատարակի բրիտանացի իրավագետ, մարդու իրավունքների պաշպանության ոլորտում միջազգային փորձագետ Ջեֆրի Ռոբերտսոնի գիրքը Հայոց ցեղասպանության մասին, որտեղ հեղինակը քննադատում է Մեծ Բրիտանիայի ժխտողական դիրքորոշումը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Սևան Արթինը, «Արդյոք տեղի է ունեցել հայկական ցեղասպանություն. օրենքը և հետևանքները» անվանումով գիրքը պատրաստ կլինի ընթացիկ տարվա ապրիլին:

 

«Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբն իր ծրագիրներն ունի, որոնցից մեկն այն է, որ տպվելու 300 էջանոց գիրք Հայոց ցեղասպանության մասին' մարդու իրավունքների բրիտանացի մասնագետի կողմից: Այդ գրքում հստակ ասվում է, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել ու հատկապես քննադատում է Անգլիայի դիրքորոշումն այդ հարցում»,-ասաց Սևան Արթինը :

 

Նա կարևորեց Ջեֆրի Ռոբերտսոնի հայամետ կողմնորոշումը, մանավանդ որ նա թագուհու հատուկ խորհրդականների խմբի անդամ է: «Գրքի շնորհանդեսը պետք է անենք, պարոն Ջեֆրին պիտի խոսի և խորհրդարանի անդամներին բացատրի, որ Հայոց ցեղասպանությունը եղել և որ բրիտանական պետությունը մերժում է դրա ընդունումը»,-փաստեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը:

 

Սևան Արթինի խոսքով' Հայ դատի հանձնախումբն իր մարդուժը տրամադրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ձևավորված կենտրոնական հանձնախմբին, որը Անգլիայում գտնվող հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից է բաղկացած: «Հանձնախումբը տարբեր ծրագրեր ունի, որոնք կենտրոնացած են 2015 թվականի վրա: Ծրագիրը շուտով պետք է պաշտոնապես հայտարարվի, որում, անշուշտ, կլինեն մշակութային, քաղաքական մոտեցումներ»,-փաստեց նա:

 

Հարցին, թե բրիտանական հասարակությունը որքանով է տեղեկացված Հայոց ցեղասպանության մասին ու ինչ դիրքորոշում ունի, Սևան Արթինը փաստեց, որ մեծամասամբ տեղեկացված են, բայց Հայ դատի հանձնախմբի համար առավել կարևոր է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ աշխատանքը: «Տեղեկացված են' չնայած մեդիայում հայկական ցեղասպանության վերաբերյալ նյութերը շատ չեն, թերթերը շատ ավելի քիչ են գրում: Բայց մեզ համար առավել կարևոր է Անգլիայում արտաքին գործերի նախարարության հետ տարվող աշխատանքը: Մեր թիրախը նրանք ենք, և մեր քայլերի մեծ մասը ուղղել ենÖ „ նրանց հետ աշխատանքի իրականացմանը»,-ասաց Սևան Արթինը:

 

Ջեֆրի Ռոբերտսոնը թագավորական իրավաբան է 1988 թվականից: Դեռ 2009 թվականին հեղինակել է «Եղե՞լ է Հայոց ցեղասպանություն» հոդվածը: Ռոբերտսոնը «Մարդկության դեմ հանցագործություններ. պայքար համընդհանուր արդարության համար» գրքի հեղինակն է, գրքում վերլուծվում է մարդու իրավունքների միջազգային նորմերի կիրառումն ու զարգացումը եւ սկսվում է Հիտլերի՝ Հայոց ցեղասպանությունը մոռացված իրողություն որակող մեջբերմամբ: «Իմ կարծիքով, երբ օրենքը համադրվում է փաստերի հետ, դա անխուսափելի եզրահանգման է բերում, որ 1915 թվականի հայերի հանդեÕ º ցուցաբերած վերաբերմունքը համապատասխանում է ցեղասպանություն նկարագրությանը»,-ասել է Ռոբերտսոնը: