Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Քանաքեռավան գյուղից բերման են ենթարկել 1980թ. ծնված Ազիզ Խ.-ին, որվ 2013թ. հունիսի 11-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր պաշտոնատար անձին կաշառք տալու մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։