Երեւանի պետական համալսարանում եւ ՀՀ յոթ մարզերում հանրակրթական առարկաների գծով օլիմպիադա կանցկացվի: Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար: Յուրաքանչյուր դպրոցից ըստ առարկաների կարող է մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի մասնա կիցները մարտի 15-ին ժամը 10:30-ին պետք է ներկայանան համապատասխան ֆակուլտետների դեկանատներ: Կրթական հաստատությունները մինչև փետրվարի 25-ը պետք է հաստատեն աշակերտների մասնակցությունն ըստ առարկաների՝ նշելով աշակերտի անունը, հայրանունը, ազգանունը:

 

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով' մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն:

 

Դպոցականների օլիմպիադան անցկացվելու է Շիրակի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզերում: