Լիբանանում փետրվարի 19-ին ուժգին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձանի Միր Հասան շրջանում՝ Քուվեյթի դեսպանատան մերձակայքում:

 

Նշված տարածքում է գտնվում նաև «Ալ Ալամ» հեռուսատեսությունը: Նախն ական տեղեկություններով երկու քաղաքացի զոհվել են, ևս 6-ը՝ վիրավորվել: Նրանք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

 

Լիբանանում նմանատիպ պայթյուն տեղի էր ունեցել 2014թ. հունվարի 21-ին Բեյրութի հարավային արվարձաններից մեկում: Ականապատ մեքենան պայթել էր Հարա Հարիք շրջանի Արիդ փողոցում: Ավելի վաղ Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող Հերմելի շրջանում հունվարի 16-ին ուժգին պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մոտ 3 տասնյակ մարդ էր տուժել: