«Րաֆֆի Հովհաննիսյանը հովհարային անջատումներով հայտնի թիվ մեկ քաղաքական տուրիստն է, իսկ թե ընդդիմության լիդեր կլինի, թե ոչ, որքանով ինձ է հայտնի քաղաքական տուրիստները ընդդիմության լիդեր չեն լինում:

 

Եթե լինում էլ են՝ կարճաժամկետ»,-MediaMall.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը' պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է, որ «Ժառանգության» առաջնորդի կողմից ընդդիմության կոնսոլիդացիան եւ լիդերության ստանձնումը:

 

«Քաղաքական տուրիստները քաղաքականության մեջ չեն լինում: Հովհարային անջատումներով քաղաքականությամբ չեն զբաղվում»,-եզրափակեց Շարմազանովը:

 

Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ միասնական հրապարակ ստեղծելու կոչով: