ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հինգշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, Բելգիայի մայրաքաղաքում արտահերթ հանդիպում կանցկացնեն Ուկրաինայի իրադրության շուրջ: Այս տեղեկատվությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հավաստել Է ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչը:

 

«Նկատի առնելով Ուկրաինայում իրադրության խիստ սրվելը՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը որոշում Է ընդունել փետրվարի 20-ին գումարել ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների արտահերթ հանդիպում՝ քննարկելու իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով Եվրամիության հնարավոր գործողությունները:

 

Քեթրին Էշթոնը պաշտոնապես հաստատել Է, որ Ուկրաինայի իրադրության շուրջ ԵՄ-ի ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը կանցկացվի փետրվարի 20-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին):