Ինչպես հայտնում է itar-tass-ը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Ուկրաինայում անհապաղ դադարեցնել բռնությունը: Այս մասին քահանայապետը հայտարարել է Վատիկանում կայացած կոլեկտիվ ունկնդրության ժամանակ:

 

«Ուշադրությամբ և հուզմունքով եմ հետևում, թե այս օրերին ինչ է տեղի ունենում Կիևում: Իմ մերձավորությունն եմ հայտնում ուկրաինացի ժողովրդին և աղոթում եմ ընդհարումների զոհերի, նրանց մերձավորների և բոլոր տուժածների համար: Բոլոր կողմերին կոչ եմ անում դադարեցնել բռնությունը և փորձել հաշտության և խաղաղության հասնել երկրում»,- հայտարարել է Ֆրանսցիսկոսը: