Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով զոհվել է 3 մարդ, 7-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 4 դեպքից' 3-ը, խուլիգանության' 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: