Այս տարվա սկզբից ի վեր Հայաստանում ռուսական ռազմական ավիաբազայի օդաչուները կատարել են շուրջ 150 վարժական թռիչքներ: Արդյունքում յուրաքանչյուր օդաչուի միջին թռիչքաժամը կազմել է 15 ժամ, ինչը 15 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Որպես զինվորական օդաչուների մարտական վարպետության ստուգման արդյունավետ մեթոդ ավիացիոն զորամասում ակտիվորեն կիրառվում է այպես կոչված օդային մենամարտերի անցկացման մեթոդը, որոնց ընթացքում օդային մարտում օդաչուները հայտնաբերում են թիրախները և լուսավերահսկիչ սարքերի միջոցով գրանցում դրանց պայմանական խոցումները:

 

Ներկայումս, ավիաբազայի թռիչքային կազմը՝ միավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ, ձեռնամուխ է եղել միջին և փոքր բարձրություններում բարդ օդանավավարության թռիչքների կատարմանը՝ փետրվարի 23-ին Հայրենիքի պաշտպանի օրը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ցուցադրական ելույթներին մասնակցելու համար:

 

Տարեսկզբից ՄիԳ-29 կործանիչների օդաչուները մասնակցել են ավելի քան 50 մանևրային վարժական օդային մարտերի ինչպես առանձին մենամարտերի շրջանակներում, այնպես էլ խմբերի կազմում՝ 500-ից մինչև 8 հազար մետր բարձրության վրա: