Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին դատապարտող միանգամից երկու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դատարանը բավարարել է «Ազադլըգ» պարբերականի խմբագիր Հանիմաթ Զահիդի և Ադրբեջանի քաղաքացի Նովրուզ Իսմայիլովի ներկայացրած դատական հայցերը:

 

Զահիդը մեղադրանք էր ներկայացրել Արբեջանի դեմ' Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ դրույթը խախտելու հիմնավորմամբ, այն է' չարդարացված կալանք նախքան դատավարությունը: Ադրբեջանը պարտավորվել է վճարել 5 հազար եվրո բարոյական փոխհատուցում և նույնքան գումար' դատական ծախսերը հոգալու համար:

 

Ինչ վերաբերում է ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի Իսմայիլովի դատական հայցին, ապա վերջինս բողոք էր ներկայացրել դատավարությունից առաջ իրեն կալանքի տակ պահելու և անարդար դատական լսումներ անցկացնելու հիմնավորմամբ: Դատարանն Ադրբեջանին պատրավորեցրել է Իսմայիլովին վճարել 4 հազար եվրո բարոյական փոխհատուցում և 2 հազար 500 եվրո դատական ծախսերի համար: