Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները:

 

Ողջունելով ճանաչված գրողին' Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Արցախի հերոս, բժիշկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Զորի Բալայանը ղարաբաղյան պատերազմի մասնակից-տարեգիրն է և այսօր էլ պայքարում է արցախյան հարցի արդար լուծման համար:

 

ՀՀ ոստիկանության պետը ճանաչված գրողին, ծննդյան 79-ամյակի կապակցությամբ, ինչպես և պետական-հասարակական գործունեության ու ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրեց «Մարտական զորակցություն» մեդալով և շնորհեց Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության պատվոգիր և պատվավոր անդամի անդամատոմս' մաղթելով առողջություն, ուժ և կորով: