Ուկրաինայում իրավապահների և ցուցարարների միջև բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 67-ի: Ինրպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կիևում շարունակվող զանգվածային անկարգությունների հետևանքով դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել 67 դի:

 

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 130 իրավապահներ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են: Փետրվարի 18-ից Կիևում բուժօգնություն ստանալու համար բուժհաստատություններ է դիմել 565 իրավապահ, որոնցից 410-ը հոսպիտալացվել է:

 

Զոհված իրավապահների թիվը հասել է 13-ի: