Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ստուգում է Կիևում երկրորդ հայի զոհվելու մասին տեղեկության իսկությունը: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:

 

Ավելի վաղ «Եվրամայդան SOS» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է երկու օր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շարունակվող բախումների հետևանքով մահացածների անունները. նրանց թվում էր նաև հայազգի Գեորգի Հարությունյանը' մոտ 50 տարեկան, Ռովնո քաղաքից: Տվյալները ներկայացվել են փետվարի 18-ից մինչև 20-ի ժամը 22.35-ն ընկած ժամանակահատվածի համար, գրացվել է 65 զոհ:

 

Ուկրաինայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն' փետրվարի 18-ից մինչև 20-ի երեկոյան Կիևի կենտրոնում բախումների հետևանքով բժշկական օգնություն ստանալու համար դիմել է 571 տուժած, որոնից 363-ը հոսպիտալացվել են: Միայն փետրվարի 20-ի առավոտյան ժամը 06:00-21:00-ին հիվանդանոցներ է դիմել 126 մարդ, 76-ը հոսպիտալացվել են ծանր վիճակում: Նախարարությունը հայտարարում է ուկրաինական բախումների սկզբից մինչ այժմ մահացած 75 մարդու մասին: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 130 իրավապահներ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են: Զոհված իրավապահների թիվը 13 է: