Էլեկտրոստալում արտագերատեսչական պահպանության աշխատակիցները Հայաստանի երկու քաղաքացիների են ձերբակալել բանկոմատը կողոպտելու փորձի ժամանակ: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

 

Երկու կողոպտիչները ներթափանցել են Մոսկվայի մարզի պոլիտեխնիկական քոլեջի շենք: Հանցագործները չեզոքացրել են երկու կին պահակներին, նրանց փակելով օժանդակ հարկաբաժնում, ինչից հետո բացել են բանկոմատը, որտեղ եղել Է 3,5 միլիոն ռուբլի:

 

«Կանանցից մեկը գրպանում գտնվող անձնական կախազարդի վրա սեղմել Է ոստիկանության կարգախմբի շտապ կանչի կոճակը: Հանցագործության վայր են եկել արտագերատեսչական պահպանության աշխատակիցները, որոնք ձերբակալել են կողոպտիչներին»,- ասել են ոստիկանությունում:

 

Մամուլի ծառայությունում նշել են, որ ձերբակալվածները Հայաստանի՝ ավելի վաղ դատված քաղաքացիներ են: Նրանց դեմ քրեական գործ Է հարուցվել ավազակային հարձակման մեղադրանքով: