Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ատլետիկոյի» 21-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալը» կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»:

«Ատլետիկոն» իր հերթին ցանկանում է պահպանել դարպասապահին և ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի ձեռքբեում ամռան կարևորագույն խնդիրներից է համարում: