Ուկրաինայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել էին երկու օրինագիծ, որոնց ընդունման պարագայում բանտարկությունից կարող էր ազատ արձակվել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

 

Քիչ առաջ Գերագույն Ռադան ընդունեց ընդդիմադիր պատգամավորների հեղինակած օրինագիծը, համաձայն որի Յուլյա Տիմոշենկոն ազատվում է կալանքից:

 

Օրինագծին կողմ է քվեարկել 450 պատգամավորից 310-ը, օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր 226 ձայն:

 

2011 թվականի հոկտեմբերին Ուկրիանայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին դատապարտել էին յոթ տարի ազատազրկման' 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով: 2012 թվականի մայիսի 9-ից նա ստացիոնար բուժում է ստանում Խարկովի «Укржелдороги» հիվանդանոցում: