Այսօր՝ փետրվարի 22-ին, Գերագույն ռադան՝ 328 ձայնով, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ազատել է իր պարտականությունների կատարումից: Նոր ընտրությունները կայանալու են 2014թ. մայիսի 25-ին:

 

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ լեգիտիմ ընտրված նախագահ է: Նա նշել է, որ պատասխանատու է երկրում ստեղծված իրավիճակի համար և ամեն ինչ կանի, որպեսզի խաղաղություն հաստատվի: