Երևանի բնակիչ 26-ամյա Ա. Փիլոսյանը Սեբաստիա փոողոցում ժամը 07:30-ի սահմաններում իր կողմից վարած Mercedes մակնիշի 60 CC 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին, սակայն վրաերթի արդյունքում հետիոտնը մահացել է:

 

Դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի 2-րդ մասով: